Տեսակավորե՛ք աղբը, չնայած դեռ չկա աղբի վերամշակման գործարան (վիդեո)

Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրվել են աղբի տեսակավորման համար նախատեսված աղբարկղեր, որոնք դեռևս միայն ձևական բնույթ են կրում:

Հայաստանի Հանրապետությունում չկան աղբը վերամշակող գործարան: Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից այս տարի հայտարարված մրցույթի շրջանակներում կհայտնվի կոնկրետ կառույց, որը կզբաղվի աղբի վերամշակմամբ։ Իսկ մինչ այդ մարդիկ տեսնելով նշված աղբարկղերը՝ պետք է «հարմարվեն» աղբի տեսակավորման հնարավորության հետ:

Այժմ աղբարկղերը կամ սխալ ուղղությամբ են տեղադրում, կամ մարդիկ սովորույթի համաձայն աղբը նետում են որտեղ պատահի:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am