Ազատ է արձակվել 466 դատապարտյալ

Հունիսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից  ազատ է արձակվել 466 դատապարտյալ և կրճատվել 70 դատապարտյալի պատժաչափ. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համաներմամբ դեռևս ազատ են արձակվել. Էրեբունի ՔՀԿ-ից՝ 109, Կոշից՝ 90,  Սևանից՝ 56,  Նուբարաշենից՝ 56, Արթիկից՝ 44, Վարդաշենից՝ 31,  Դատապարտյալների հիվանդանոցից՝ 26, Հրազդան ՔՀԿ-ից՝ 24, Վանաձորից՝ 17, Գորիսից՝ 11 և Աբովյանից՝ 2 դատապարտյալ: Երևան Կենտրոն ՔՀԿ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալ չկա: Էրեբունի ՔՀԿ-ից՝ 8, Վանաձորից՝ 8, Գորիսից՝ 9, Կոշից՝ 22, Նուբարաշենից՝ 4, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 3, Արթիկից՝ 3, Աբովյան ՔՀԿ-ից՝ 12 և Վարդաշենից 1 դատապարտյալի պատժաչափ  կրճատվել է։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից: Մայիսի 26-ին խորհրդարանը ընդունեց համաներման որոշում:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

Աղբյուրը՝ www.hra.am