ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աշխատելու համար ամեն պայման կա. պատվեր չունեն (վիդեո)
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող «Կույրերի միավորման» շենքում փոշոտվում են բրալյան լեզվով մոտ 1200 կտոր գրքերը և անգործության են մատնված տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված «Արև» ծրագրով հագեցած համակարգիչները:
Թեև միավորումն ունի հատուկ ավտոբուս, բայց «Կույրերի միավորման» տնօրեն Լևոն Ափոյանի խոսքով՝ չկա պետական աջակցություն ունենալու համար մի վարորդ։ Վարորդին ամսական պետք է վճարել 40-50.000դրամ աշխատավարձ:
«Կույրերի միավորման» շենքն ունի տարբեր սարքավորումներ, որոնք կարող են ամենաքիչը 100 աշխատատեղ ապահովել։ Այնտեղ օրական այցելում է մոտ 12 մարդ, որոնցից 3-ը թղթապանակներ են պատրաստում՝ ստանալով ամսական ամենաշատը 4000 դրամ:
Քիչ քանակությամբ են պատրաստում, որովհետև պատվերներ չեն ստանում: Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ձեռքով պատրաստված շուկայականգներից շատ ավելի ցածր արժեք ունեցող թղթապանակների փոխարեն մարդիկ գերադասում են գնել արտասհամանյան արտադրանքը:
Շիրակի մարզպետարանի Կույրերի վարչության նախագահ Ալբերտ Թորոսյանը պատմում է, որ ժամանակին իրենց գործարանում, որի հաստոցները ևս պատրաստվել են տեսողական խնդիրներ ունեցողների կողմից, աշխատել է 400 մարդ, ովքեր ապահովված են եղել բարձր աշխատավարձով:
Կարինե Իոնեսյան
Գյումրի
Աղբյուրը՝ www.hra.am
