ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բացահայտել Հայաստանի դատական անկախության ամրապնդման եղանակներ

Հունիսի 28-ին միջազգային և հայ փորձագետները քննարկեցին Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դատական անկախության վերաբերյալ կիևյան հանձնառությունները հայաստանյան համատեքստում: Հանձնառությունները մշակվել և ընդունվել են 2010թ.հունիսին ԺՀՄԻԳ-ի և Գերմանիայի Մաքս Փլանքի ինստիտուտի հովանու ներքո փորձագիտական խմբի կողմից:
Հանդիպման նպատակն էր բացահայտել Հայաստանի դատական անկախության ամրապնդման եղանակները։ Քննարկումը կազմակերպել էին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից։
Կիևյան առաջարկությունների առաջնային նպատակն է բացահայտել ԵԱՀԿ մասնակից պետություններում անկախ դատական համակարգի կայացման խոչընդոտները և լավագույն փորձը և աջակցել նրանց' հետամուտ լինելու իրենց հանձնառություններին:
«Դատական անկախության երաշխավորումը ԵԱՀԿ առանցքային հանձնառություններից է, և բազմիցս կարևորվել է մասնակից պետությունների մի շարք փաստաթղթերում' սկզբնապես 1990թ. Կոպենհագենյան փաստաթղթում, իսկ ավելի ուշ' 1991 թ. Մոսկվայի փաստաթղթում և 1999թ. Եվրոպական անվտանգության խարտիայում», - նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:
«Կիևյան առաջարկությունները ուղեցույց են Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում' հետամուտ օրենքի գերակայության խթանման և դատական համակարգի անկախության ամրապնդման գերնպատակին»:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ընդգծեց մի շարք խնդրահարույց հարթություններ Հայաստանի դատական համակարգում և հավելեց. «Առկա է քաղաքական կամք և ներուժ այս խնդիրները լուծելու համար, ինչպես նաև հստակ գիտակցում, որ խնդիրների մեծ մասը հնարավոր չէ լուծել առանց անկախ դատական համակարգի: Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը ազդակ կհանդիսանա' շարունակելու հետագա բարեփոխումները այս ոլորտում»:
Համաժողովի ընթացքում քննարկված հարցերի շարքում էին դատավորների հաշվետվողականությունը և անկախությունը դատական որոշումներ կայացնելիս, Արդարադատության խորհրդի և Դատարանների նախագահների խորհրդի կազմը, դերը, գործառույթների տարանջատումը, դատավորների թեկնածությունների առաջադրումը, նշանակումը և առաջխաղացումը:
«Կիևյան հանձնառությունները մի շարք հավասարակշռված առաջարկություններ են, որոնք ներառում են դատական անկախության միջազգային չափանիշներ' միաժամանակ հնարավորություն ընձեռելով հաշվի առնել ԵԱՀԿ մասնակից պետությունների տարբեր իրավական համակարգերի առանձնահատկությունները,» - ասաց Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Լեոնիդ Գոլովկոն:
Քննարկմանը մասնակցւոմ էին բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, դատավորներ, փաստաբաններ, խորհրդարանականներ և ներկայացուցիչներ գիտակրթական համակարգից:
Հանդիպման մասին լրատվությունը փոխանցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։
Աղբյուրը՝ www.hra.am
