ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կրկին հինգշաբթի, կրկին բողոքներ Կառավարության շենքի առջև
ՀՀ կառավարության շենքի առջև այսօր` հուլիսի 14-ին, հավաքվել էին մարդիկ՝ տարբեր բողոքներով:
Մի անկյունում կրկին հավաքվել էին բանակում զոհված զինվորների մայրերը` պահանջելով պատժել մեղավորներին:



Մեկ այլ անկյունում հավաքվել էին շուրջ 7 ամիս անգործության մատնված բացօթյա առևտրով զբաղվողները՝ պահանջելով ՀՀ կառավարության կողմից դրական լուծում մոտ 3.5 հազար երևանաբնակ բացօթյա առևտրով զբաղվողների խնդրին:





Հավաքվել էին նաև բնապահպանները, ովքեր բողոքում էին ընդդեմ թալանվող ազգային հարստության և ընդդեմ քաղաքական գործիչների, որոնք չարաշահելով իրենց պաշտոնը՝ յուրացրել են Հայաստանի ընդերքը և հարստանում են` վաճառելով այն օտարերկրացիներին:






Բողոքում էին նաև օդաչուները, ովքեր պահանջում են հաշմանդամ օդաչուների գումարների փոխհատուցում:





Լուսանկարները և նյութը` Սոֆյա Մանուկյանի
Աղբյուր` www.hra.am
