ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բողոքում են և պահանջում (վիդեո)
Շարունակվում է քաղաքացիների' յուրաքանչյուր հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի առջև ցույցեր կազմակերպելու ավանդույթը:
Հուլիսի 21-ին կրկին հավաքվել էին մարդիկ՝ տարբեր բողոքներով. օդաչուները պահանջում են հաշմանդամ օդաչուների գումարների փոխհատուցում, շուրջ 7 ամիս անգործության մատնված բացօթյա առևտրով զբաղվողները՝ ՀՀ կառավարության կողմից դրական լուծում մոտ 3.5 հազար երևանաբնակ բացօթյա առևտրով զբաղվողների խնդրին, «հանրային գերակա շահ»-ի արդյունքում սեփականությունը կորցրած մարդիկ՝ ողջամիտ փոխհատուցում, բանակում զոհված զինվորների մայրերը' արդար դատաքննություն և համապատասխան պատիժ մեղավորներին:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում.
Source Url:
