ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը Հայաստանի մասին

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն առաջարկում է խիստ հրաման ուղարկել ոստիկանության բոլոր ծառայողներին վատ վերաբերմունքի վերացման կոչով:
2011թ.-ի օգոստոսի 17-ին Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեն հրապարակել է զեկույց 2010թ.-ի մայիսին Հայաստան պարբերաբար կատարած այցելությունների, ինչպես նաև զեկույցին Հայաստանի կառավարության պատասխանի վերաբերյալ: Այս փաստաթղթերը հանրությանը հասանելի են դարձել Հայաստանի իշխանությունների առաջարկով:
Այցի ժամանակ Կոմիտեի պատվիրակությունը ոստիկանության վատ վերաբերմունքի մասին բազմաթիվ բողոքներ է ստացել: Զեկույցում Կոմիտեն առաջարկում է խիստ հրաման ուղարկել ոստիկանության բոլոր ծառայողներին վատ վերաբերմունքի վերացման կոչով: Առաջարկվում է նաև նախաձեռնել հանցագործությունների հետաքննման առաջատար մեթոդների դասավանդման մեխանիզմների մշակում, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության կառուցվածքային անկախության ապահովում:
Բանտային համակարգում բանտարկյալների մեծամասնությունը նշել է, որ բանտի անձնակազմի կողմից ճիշտ վերաբերմունքի է արժանացել: Սակայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատվիրակությունը բողոքներ է ստացել անձնակազմի կողմից ֆիզիկական վատ վերաբերմունքի մասին: Պատվիրակության հետազոտությունն անդրադարձել է նաև բանտերում գերբնակեցման խնդրին, բանտարկյալների համար նախատեսված ծրագրերի սակավությանը, բանտի անձնակազմի և բանտային համակարգի հետ առնչվող պետական պաշտոնյաների ներգրավածությանը կոռուպցիոն գործընթացներում: Զեկույցում նաև նշվում է ցմահ դատապարտյալների անբավարար վիճակի մասին: Զեկույցը ներառում է այս խնդիրների համապատասխան լուծումներ:
Հոգեբուժական և սոցիալական խնամքի հաստատությունների թեմայով զեկույցում նշվում է, որ թեև Առողջապահության նախարարությունը համապատասխան կանոնակարգեր է ընդունել, այնուամենայնիվ, ոչ մի բարեփոխում չկա հոգեբուժական խնամքի և քաղաքացիական հոգեբուժական հիվանդների ոչ կամավոր հոսպիտալացման օրինական երաշխիքների տրամադրման հարցում: Այս ոլորտներում ևս Կոմիտեն որոշակի առաջարկներ է ներկայացրել:
Հայաստանի իշխանությունները, ի պատասխան սույն զեկույցի, նշել են բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկվել են վերոնշյալ խնդիրները լուծելու համար' մասնավորապես ոստիկանների համար բարելավված դասընթացների մասին, ոստիկանների վատ վերաբերմունքի դեմ կոնկրետ գործողությունների ծավալման մասին, բանտերում գերբնակեցման խնդիրն այլընտրանքային ձերբակալում կիրառելու և վաղաժամկետ ազատազրկման մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու մասին: Նաև նախատեսում են կառուցել նոր բանտեր, բարելավել բանտարկյալների վիճակը, ինչպես նաև՝ բարելավել նրանց կենսապայմանները հոգեբուժարաններում և սոցիալական խնամքի հաստատություններում:
Նյութը պատրաստեց Սոֆյա Մանուկյանը
