Զինվորը հոգեբուժարանում. հարուցվեց քրեական գործ

Ասկերանի զորամասերից մեկում ծառայած Հովհաննես Վարդանյանին բանակում խելագարության հասցնելու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քր.Օր.-ի 375 հոդվածի հատկանիշներով' «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը». այս մասին հայտնում է Զինվորական դատախազությունը։

Հիշեցնենք, որ երեկ «Չե´նք լռելու» նախաձեռնող խումբը տարածել էր հաղորդագրություն և տեսանյութ՝   Նորքի հոգեբուժարանում գտնվող զինվորի մասին։ 14 ամսվա զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր պատմելով՝ նրան զանգահարել է տղայի հետ ծառայող զինվորներց մեկը և ասել, որ վիճաբանություն է եղել Հովհաննեսի և մի սպայի միջև: Դրանից 17 օր անց մեկ այլ զանգով տղայի հորն ասել են, որ Հովհաննեսը 9 օր է տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան:

Մամուլի հրապարակումները դիտարկելով որպես հանցագործության մասին հաղորդում՝ զինդատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը հաձնարարվել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայությանը։  

Աղբյուրը՝ www.hra.am