ՀՀ ՊՆ. զինվորը մահացել է համածառայակցի անզգուշության պատճառով

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ այսօր առավոտյան  ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցներից:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Քր.օր. 373 հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնների խախտում, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ) նախատեսվում է պատիժ՝ 4-8 տարի ժամկետով ազատազրկում։