Մեղադրանքը փոխվեց. համածառայակցին սպանել է ոչ թե անզգուշորեն, այլ՝ դիտավորյալ

Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված  ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է:

Նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն' ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Այս հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ 373 հոդվածի 3-րդ մասով ՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտում, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ:

 

Աղբյուրը՝ www.hra.am