ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կներկրվեն սովորական ավտոբուսներ և տեղում կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը 2011թ.-ի հունիսին, երբ հայտարարեց մետրոյի ուղեվարձի թանկացման մասին, իր խոսքում նշեց, որ բանակցություններ են ընթանում չինական մի ընկերության հետ Երևանին 200 նոր ավտոբուս տրամադրելու շուրջ, որոնց մի մասը մատչելի կլինի հաշմանդամների համար:
Քաղաքապետի խոսքով՝ մտադիր են միկրոավտոբուսները փոխարինել միջին և մեծ չափի ավտոբուսներով ոչ միայն փողոցների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու նպատակով, այլ նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժվելու իրավունքն իրացնելու հնարավորություն ստեղծելու համար։
www.hra.am –ի հարցմանը, թե հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված քանի՞ ավտոբուս է ներկրվելու, քաղաքապետարանը պատասխանել է, որ. «Նպատակահարմար է գտնվել ավտոբուսները ներկրել առանց հաշմանդամների սպասարկման համար սարքավորումների, նախատեսելով դրանք հետագայում տեղադրել տեղում»։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ վերասարքավորվելիք ավտոբուսների քանակը կախված է հատկացվելիք գումարի չափից, որը հստակեցված չէ, իսկ ավտոբուսները ներկրվելու են մինչեւ ընթացիկ տարվա վերջ և նախատեսվում են միայն Երևանի ներքաղաքային երթուղիներում շահագործելու համար։
Աղբյուրը՝ www.hra.am
