Համաներման գործընթացն ավարտված է

Սեպտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 590 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 424 դատապարտյալի պատժաչափը. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել և սեպտեմբերի 21-ին ավարտվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ են արձակվել 67-ը, կրճատում՝ 11
«Էրեբունի» - ազատ են արձակվել 125-ը, կրճատում՝ 86
«Վարդաշեն» - ազատ են արձակվել 35-ը, կրճատում՝ 26
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ են արձակվել 31-ը, կրճատում՝ 13
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)
«Արթիկ» - ազատ են արձակվել 49-ը, կրճատում՝ 46
«Վանաձոր» - ազատ են արձակվել 20-ը, կրճատում՝ 18
«Սևան» - ազատ են արձակվել 84-ը, կրճատում՝ 82
«Հրազդան» - ազատ են արձակվել 32-ը, կրճատում՝ 13
«Աբովյան» - ազատ են արձակվել 8-ը, կրճատում՝ 20
«Գորիս» -ազատ են արձակվել 19-ը, կրճատում՝ 11
«Կոշ» - ազատ են արձակվել 120-ը, կրճատում՝ 98

Սեպտեմբերի 21-ի դրությամբ դատարանները և դատախազությունը պատժի հետագա կրումից ազատել են ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կրման բաժնում հաշվառված այն դատապարտյալներին, որոնց նկատմամբ կիրառելի է Ազգային ժողովի մայիսի 26-ի «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը.

Դատարաններ՝ 799 դատապարտյալ
Դատախազություն՝ 439 դատապարտյալ
Ընդամենը՝ 1238 դատապարտյալ

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ դատարանները և դատախազությունը կրճատել են ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կրման բաժնում հաշվառված այն դատապարտյալների պատիժը, որոնց դեմ հարուցված գործերին կիրառելի են «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը:

Դատարաններ՝ 93 դատապարտյալ
Դատախազություն՝ 17 դատապարտյալ
Ընդամենը՝ 109 դատապարտյալ

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից՝ 2011թ. մայիսի 26-ին:

Աղբյուրը՝ www.hra.am