«Ոսկե բանալիներն» ու «ժանգոտ կողպեքները» բաշխված են

«Մարդու իրավունքները Հայաստանում» (www.hra.am) կայքը «Ոսկե բանալի» ստացավ 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ակտիվորեն լուսաբանելու համար։

2011թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ամփոփեց սեպտեմբերի 21-ին մեկնարկած Տեղեկատվության ազատության շաբաթը։

Բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ «Ոսկե բանալի» մրցանակ այս տարի ստացավ  ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը՝ որպես որպես«ՙՏեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին։  Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայքը ճանաչվեց ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքը' www.moj.am- ը։ Մարզպետարաններից Կոտայքի մարզպետարանն այս տարի ստացավ «Ոսկե բանալի»՝ որպես  տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնություն։

Հասարակական կազմակերպություննրից 2011թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած  կազմակերպություն է համարվում «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն։

«Ոսկե բանալիներ» ստացան նաև  www.hra.am կայքը և www.PanArmenian.net լրատվական գործակալությունը 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ակտիվորեն լուսաբանելու համար, այս ոլորտում ակտիվ գոծունեություն ծավալելու համար «Լրագիր» էլեկտրոնային թերթի լրագրող Արման Ղարիբյանը նույնպես ստացավ մրցանակ։

Ժանգոտ կողպեքներ շնորհվեցին 2011թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններին՝ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին և  «Համալսարանականներ»՛ համատիրությանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ նաև 10 հատուկ մրցանակներ շնորհվեցին այն կազմակերպություններին, որոնք այս 10 տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացնում է արդեն 9-րդ տարին: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։ Այս տարի մրցանակաբաշխությունից բացի արդեն անցկացվել են մի շարք այլ միջոցոռումներ, որոնք կոչված են ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքը Հայաստանում կիրառելի դարձնելուն։

Աղբյուրը՝ www.hra.am