ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինվորի մահվան համար պատասխանատուները ենթարկվել են տույժերի

Ժամկետային զինծառայող Հայկ Դավթյանի մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատուները ենթարկվել են տույժերի. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ ՊՆ N զորամասին պատկանող ավտոմեքենան զորավարժանքի տարածքում երթևեկելիս հարվածել է ձախ ճամփեզրի հողաթմբին և կորցնելով կառավարումը' դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Ավտոմեքենայի թափքի մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի քաղաքային հիվանդանոց, որտեղ ժամկետային զինծառայող Հայկ Արշակի Դավթյանը մահացել էր:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հոկտեմբերի 7-ի հրամանով՝ մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ զորամասի հրամանատարը, ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ երեք գեներալներ, ստացել են նկատողություն:
ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծում է, որ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը պաշտպանության նախարարությունում նոր երևույթ չէ, այն աշխատանքային առօրյայի մաս է կազմում, և եթե նախկինում ամեն առիթով այդ մասին մամուլի հաղորդագրություններ չեն տարածվել, չի նշանակում, թե բարձրաստիճան զինվորականները մինչև հիմա չեն ենթարկվել կարգապահական տույժերի:
Աղբյուրը՝ www.hra.am
