Ներկայացվել է վիճահարույց քրեական գործերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 30 որոշումների վերլուծությունը

Հոկտեմբերի 11-ին Երևանում հանրությանը ներկայացվեց ՀՀ վճռաբեկ դատարանի ընտրված որոշումների իրավական վերլուծություն և մեկնաբանություններ. տեղեկացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

Հրապարակումն անդրադառնում է մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին առնչվող դեպքերին, որոնք քննարկվում են Հայաստանի վճռաբեկ դատարանում, որն էլ հանդիսանում է Հայաստանի բարձրագույն դատական ատյան' բացառությամբ սահմանադրական հարցերի վերաբերյալ:

Հրատարակությունը պատրաստվել է Հայաստանի դատավորների միության և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ' ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ' խթանելու դատական բարեփոխումները և ամրապնդելու դատական անկախությունն, ամբողջականությունն ու իրավասությունը:

«Դատական ուժեղ համակարգը մարդկանց հիմնական նպատակների իրականացման և պետության սոցիալական, տնտեսական և քաղաքական  զարգացման երաշխավորման միջոցներից է: Դատական անկախությունը, անաչառությունն ու արդյունավետությունը կարևոր են' երաշխավորելու իշխանությունների նկատմամբ հանրային վստահությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Վճռաբեկ դատարանը կենսական դերակատարում ունի օրենքի մեկնաբանության և իրավակիրառ պրակտիկայի համակցման գործում' այդմ երաշխավորելով հավասար վերաբերմունք և որոշումների իրավաչափություն», -կարծում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:

Վիճահարույց քրեական գործերի վերաբերյալ երեսուն որոշումների մանրամասն վերլուծության հրապարակումը տրամադրվելու է դատավորներին և իրավաբաններին, ինչպես նաև մատչելի կլինի լայն հասարակության համար: Ակնկալվում է, որ Վճռաբեկ դատարան ներկայացվող դիմումների քանակը կնվազի, քանի որ իրավաբաններն ու անհատներն ավելի լավ տեղեկացված կլինեն նախկին նույնատիպ որոշումների մասին:

«Առաջին անգամ է նման իրավական վերլուծություն կատարվում: Իրավաբանները, պաշտպանները և դատախազները հաճախ արտահայտում են տարբեր կարծիքներ նույն հարցի շուրջ, և անհրաժեշտություն կար ձևավորել Վճռաբեկ դատարանի միասնական մոտեցում:  Այս բացատրական հրապարակումը կծառայի ոչ միայն դատավորների ու իրավաբանների կարիքներին, այլ նաև հասարակության լայն շրջանակների»,-հրատարակության շնորհանդեսին ասել է Հայաստանի դատավորների միության գործադիր տնօրեն պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը:

Հրատարակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը՝ www.hra.am