Զրպարտության և վիրավորանքի խնդիրը կքննարկվի ՍԴ–ում

Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով Կարեն Անդրեասյանն այսօր դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածն անհամապատասխանություն ունի ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի և  43-րդ հոդվածի նկատմամբ։

ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։

Աղբյուրը՝ www.hra.am