ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինծառայող Վլադիմիր Ասատրյանի մահվան գործով ձերբակալվել է մեկ զինծառայող
ՊՆ քննչական ծառայության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ին ԼՂՀ զորամասերից մեկում մահացած Վլադիմիր Ասատրյանի գործով հոկտեմբերի 18-ին ձերբակալվել է մեկ զինծառայող՝ կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, դիրքի ավագ Վահան Եղիազարյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով(զինծառայողին վիրավորանքի հասցնել): Նրա անունը գրված է եղել Վ.Ասատրյանի ձեռքի ափի մեջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի (զինծառայողին վիրավորանքի հասցնել) 2-րդ մասը նախատեսում է պատիժ. կալանքով՝ առավելագույնը 3 ամսով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավեագույնը 1 տարով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարով։
Հոկտեմբերի 12-ին Մատաղիսի զորամասում մահացած Յուրիկ Ներսիսյանի գործով հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էր նրա համածառայակիցներից մեկը:
Հոկտեմբերի 13-ին Իջևանի զորամասերից մեկում մահացած 21-ամյա Արամ Մելքոնյանի մահվան առիթով դեռևս ոչ մի ձերբակալված անձ չկա:
Բոլոր երեք դեպքերի վերաբերյալ պաշտոնական նախնական վարկածն ինքնասպանության հասցնելն է: Քրեական գործերը հարուցված են Քրեական օրենսգրքի 110 հովածի 1-ին մասով: Նախաքննություններըը շարունակվում են:
Աղբյուրը՝ www.hra.am
