Գասպարին ազատ է արձակվել 800.000 դրամի դիմաց

«Բանակն իրականում» նախաձեռնող խմբի բողոքի ակցիային մասնակցող Վարդգես Գասպարին ազատ է արձակվել՝ 800 հազար դրամ գրավով:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 20-ին Կառավարության շենքի առաջ «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները հրմշտել են ցուցարարներին, իսկ  ակտիվիստ Վարդգես Գասպարին բերման  է ենթարկվել ոստիկանական բաժանմունք:

Հոկտեմբերի 22-ին Գասպարիի նկատմամբ դատարանը կիրառեց ութ հարյուր հազար (800.000) դրամի գրավ: «Բանակն իրականում» նախաձեռնությունը հանգանակություն էր սկսել՝ պահանջված գումարը վճարելու համար, սակայն նույն օրը Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) անդամակցի ազատության համար վճարեց գրավը:

Հանգանակությունը շարունակվում է՝ քաղաքացիական մասնակցություն ապահովելու եւ գրավը վճարողների բեռը կիսելու համար: Հանգանակությանը մասնակցելու համար կարող եք դիմել «Բանակն իրականում» նախաձեռնությանը:

Աղբյուրը՝ www.hra.am