ՍԴ–ն կքննի ՄԻՊ դիմումը նոյեմբերի 15–ին

ՀՀ սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը կքննի նոյեմբերի 15-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել էր ՍԴ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով։ Կարեն Անդրեասյանի դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածն անհամապատասխանություն ունի ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի և  43-րդ հոդվածի նկատմամբ։

Սահմանադրական դատարանը, կարեւորելով իրավական նորմի սահմանադրականության առնչությամբ տվյալ խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը, որոշել է հետաձգել այլ գործերի քննությունը և այս գործի դատաքննությունն սկսել 2011թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 11.00-ին։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, որոշվել է գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։

Այս գործով պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Ազգային ժողովը։

Կարեն Անդրեասյանի ՍԴ ներկայացրած դիմումին կարող եք ծանոթանալ այստեղ։

Աղբյուրը՝ www.hra.am