Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է բարձրաստիճան զինծառայող

ՊՆ քննչական ծառայությունից www.hra.am-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 8-ին կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի շտաբի պետը:  

Նա կասկածվում է ժամկետային զինծառայողի մի զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխելու համար 3000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: 

Դեպքի առթիվ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ բաժնում հարուցված է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ կաշառք ստանալը, որը կատարվել է խոշոր չափերով (նախատեսված պատիժը՝ ազատազրկում 4-10 տարով):

Դեպքի առթիվ այլ մանրամասներ չեն հաղորդվում, ընթանում է նախաքննություն:

Աղբյուրը՝ www.hra.am