ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանը կաշխատի մարզերում. նա նախատեսում է հիմնել մարզային գրասենյակներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը քաղաքացիների ընդունելություններ կանցկացնի Հայաստանի 6 մարզերում։ Պաշտպանը և իր անձնակազմը քաղաքացիներին կընդունեն նոյեմբերի 17-ին Կապանում, նոյեմբերի 18-ին՝ Եղեգնաձորում, նոյեմբերի 22-ին՝ Գյումրիում, նոյեմբերի 24-ին՝ Իջևանում, նոյեմբերի 25-ին՝ Վանաձորում, նոյեմբերի 29-ին՝ Գավառում. այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Պաշտպանը նախատեսում է 2012 թ. հիմնել մարզային գրասենյակներ։ Այս այցելությունների շղթան կծառայի նաև որպես այդ նախաձեռնությունն իրականացնելու նախապատրաստական փուլ, որի ընթացքում կկատարվի 6 մարզկենտրոններում բացվելիք մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչությունների համար աշխատակազմի հավաքագրում և գրասենյակային տարածքների ընտրություն։
Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին և ամենուրեք։
Աղբյուրը՝ www.hra.am
