ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կարգապահական վարույթ՝ փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ

ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ, ով «Հրապարակ» թերթից պահանջում է 18 միլիոն դրամ փոխհատուցում ընթերցողների մեկնաբանությունների տեսքով իրեն վարկաբեկող վիրավորական արտահայտությունները հրապարակելու համար:
Ինչպես www.hra.am-ին հաղորդեցին ՀՀ փաստաբանների պալատից, կարգապահական վարույթ հարուցելու համար առիթը հանդիսացել են հենց այդ մեկնաբանությունները, որտեղ քաղաքացիներից մեկը գրել էր, որ Արթուր Գրիգորյանի պատճառով կորցրել է բողոքարկելու իրավունքը' զուտ իր բողոքը ուշացնելու պատճառով, մեկ այլ քաղաքացի գրել էր, որ փաստաբանը 600 հազար դրամ է վերցրել իրենից և հարցը փորձել է միջնորդություններով լուծել:
Փաստաբանների պալատը կուսումնասիրի գործը և 2 ամիս հետո պարզ կդառնա արդյոք մեկնաբանությունների բովանդակությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Իրականությանը համապատասխանելու դեպքում Արթուր Գրիգորյանը կարգապահական տույժի կենթարկվի։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
