ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թոքաբորբից զինծառայող է մահացել

Փետրվարի 20-ին' ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ԼՂՀ զորամասերից մեկի զինծառայող, շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը: Այս մասին www.hra.am -ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել փետրվարի 16-ին՝ երկկողմանի օջախային թոքաբորբ, ձախակողմյան էքսուդատիվ պլևրիտ, անբավարար շնչառություն ախտորոշմամբ:
Մերի Սարգսյանի փոխանցմամբ՝ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում պատրաստվում են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
