ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղում զինվոր է մահացել

Այսօր առավոտյան ԼՂՀ-ում զինվոր է սպանվել՝ նախնական վարկածով սեփական ինքնաձիգից:
Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտապանության նախարարության պաշտոնական կայքը փետրվարի 29-ին՝ ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
Source Url:
