ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել պայթյուն. տուժել է 154 քաղաքացի

Մայիսի 4-ի երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցության
նախընտրական վերջին հանրահավաքի ժամանակ հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետևանքով հոսպիտալացվել են 154 քաղաքացիներ, որոնցից 94-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում, 25-ը` վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 60-ը դուրս են գրվել: Տուժածները հիմնականում 1990–ականներին ծնված մարդիկ են։
Այս տեղեկությունները հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարությունը՝ հավելելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ: Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել
911, 010
529690 և 010
360297 հեռախոսահամարներով:
ՀՀ ոստիկանությունից
տեղեկացնում են, որ բռնկվել են գազով լցված փուչիկներ, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն անմիջապես արձագանքել են պատահարին:
RIA Novosti-ն պայթյունի հետ կապված մեկնաբանություն է վերցրել
«Գելիյմաշ» ոչ կառավարական կազմակերպության գլխավոր տնօրեն Վլադիմիր Ֆեդոտովից, ով
ասել է, որ ամենայն հավանականությամբ փուչիկների մեջ ջրածին է եղել, եթե հելիում լիներ,
պայթյուն չէր կարող լինել, քանի որ այն բացարձակ իներտ գազ է և ոչ մի քիմիական ռեակցիայի
մեջ չի մտնում:
«Ներկայումս իրականացվող քննությամբ քննարկվում է պատահարի պատճառի մի քանի հավանական վարկած` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ»,- ասված է ոստիկանության հայտարարությունում:
Նկարը՝ panarmenian.net-ի
Տեսանյութը՝ Արտյոմ Կարապետյանի youtube-ի էջից։
