Ահազանգեր թեժ գծին

Երևանի 10\05 ընտրատեղամաս ARMENIA տաքսի ծառայության 20 LS 321 պետ համարանիշով մեքենան մի խումբ մարդկանց է տանում–բերում, իսկ մի երիտասարդ «Հավատանք, որ փոխենք» կազմով նոթատետրը ձեռքին մարդկանց ցուցակ էր ստուգում և կողքերն էր նայում, ինչ-որ մարդկանց էր սպասում։

Թիվ 24 ընտրատարածքի Զոլաքար գյուղում վստահված անձի են ծեծել։ Նաև կնիք չի դրվում քվեաթերթիկի վրա։

Արտաշատի Դիմիտրով գյուղի համայնքապետը բոլոր ընտրողների հետ խոսում է նոր թողնում մտնեն ընտրատեղամաս։

Թիվ 38 ընտրատարածքի՝ Կապան, 8 տեղամասում և Նար-Դոս 9/3 տեղամասում դրվող անձնագրում դրվող կնիքները (որն ապացուցում է ընտրություններին մասնակցած լինելը) անհետանում են։

Մեկ այլ ահազանգով՝ ընտրատեղամասի պատին փակցված է ՀՀ նախագահի նկարը։