ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քվեախցում օգնելու հիմնական պատրվակը մարդկանց վատ տեսողությունն է

1/19 ընտրատեղամասում ժամը 11:30
դրությամբ ընտրել է 1727 ընտրողներից
ընտրողներից 370-ը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մանվելյանն ասում է, որ պարբերաբար
կուտակումներ են առաջանում: Ոստիկաններին հրահանգվել է մարդկանց հերթով ներս թողնել`
ներսում տասնհինգից ավելի ընտրող չունենալու համար:
Մանվելյանն ասում է, որ ժամը իննի դրությամբ ընտրած քաղաքացիներից մեկն ահազանգել
է, որ իր անձնագրի թանաքը անհետացել է: Դրանից
հետո անցել են սովորական թանաքի և ծրարներն ու անձնագրերը նույն թանաքով են կնիքում:
Այս ընտրատեղամասում էլ ներկա գտնվելու մի քանի րոպեներին նկատում ենք, որ
մարդկանց օգնում են քվեախցում. հիմնական պատրվակը վատ տեսողությունն է:
Հայկուհի Բարսեղյան
ankakh.com
«Ընտրություններ
2012» իրավական նախաձեռնությունը մայիսի
6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ ankakh.com-ի։
