ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանկարծակի հայտնվել են մի խումբ ընտրողներ՝ առանց հերթի քվեարկել ու հեռացել
Շենգավիթ
համայնքի 12/07 ընտրատեղամասում,«Ժառանգություն»և
ԲՀԿ կուսակցություւների վստահված անձինք տեղեկացրել են, որ տեղամասում հանկարծակի
հայտնվել են մի խումբ ընտրողներ, առանց հերթի արագ քվեարկել, ու հեռացել:
«Ոստիկանության աշխատակիցներն այդ պահին գտնվում էին առաջին
հարկում և տեղյակ էլ չէին, թե ինչ է կատարվում վերևում»,-ասել են ընտրողները:
Նշենք նաև, որ ընտրատեղամասում բավականին լարված
մթնոլորտ է, իրավիճակը սրվել էր այնքան, որ ընտրողները սկսել էին վիրավորական
խոսքեր ասել հանձնաժովի նախագահի հասցեին։
Այս պահին ՀԱԿ վստահված անձինք արձանագրություն են կազմում։
Շենգավիթ համայնքի 12/07 ընտրատեղամասում աշխատում է «Երկիր» օրաթերթի լրագրող Տաթև Վերդյանը։
«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝
«Երկիր» օրաթերթի ։
