ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրախախտումներ Ճամբարակում
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» դիտորդը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում ընտրախախտումներ
է արձանագրել։
Նա 23/24 ընտրատեղամասում տեսել է մի կին դիտորդի, ով դիտորդական
վկայականի հետ միաժամանակ կրծքին ամրացրած է եղել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության
զինանշանը։ ՀՀԿ զինանշան է եղել նաև ընտրողներից մեկին օգնող տղայի կրծքին։
Դիտորդի փոխանցմամբ՝ ընտրատեղամասում քվեարկությունը հիմնականում
եղել է խմբակային. մի քվեախցիկի մոտ 3–4 հոգով քվեարկել են։ Դիտորդը նկատել է, որ բարձրահասակ
մեկը քվեախցիկների մոտ կանգնած վերևից հետևել է քվեարկությանը, ինչը գաղտնիության խախտում
է։
Նկատած ընտրախախտումների վերաբերյալ ՔՀԻ դիտորդը իր դիտարկումները
գրավոր ներկայացրել է տեղամասային հանձնաժողովի նախագահին։
Նույն դիտորդը հաղորդում է, որ Ճամբարակի 23/23 տեղամասում Գագիկ
Ջհանգիրյանի վստահված անձն իրեն ասել է, որ մի կին եկել է քվեարկելու և ծրարներն արկղերի
մեջ գցելու փոխարեն, մոտեցել է հանձնաժողովի նախագահին և հարցրել՝ թե ինչ պիտի անի։
Հանձնաժողովի նախագահը վերցրել է ծրարները և քվեաթերթիկները մարել։
23/23 ընտրատեղամասում շատ են եղել «օգնության կարիք ունեցող»
ընտրողները։ Երկու ժամվա ընթացքում 27 հոգու արդեն օգնել են այլ անձինք։
