Ընտրախախտումներ Գորիսի 37/03 ընտրատեղամասում

Գորիսի 37/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարիկ Միրզաթունյանը տեղեկացրեց, որ ժամը 09:40 -ի սահմաններում տեղի է ունեցել 3 ընտրախախտում։ Դրանցից երկուսի դեպքում
ընտրողը, առանց օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալու և գրանցվելու, մտել
էր քվեախցիկ և ցանկացել օգնել ընտրողին:

Մյուս խախտումը թույլ է տվել դիտորդ Գառնիկ Մելքոնյանը։ Նա լուսանկարչական ապարատով մտել է քվեախցիկ քաղաքացուն օգնելու համար: Մելքոնյանը հանձնաժողովի կողմից ստացել էր քաղաքացուն օգնելու թույլտվություն:

Վստահված անձ Նարեկ Հարությունյանը պնդում է, որ հանձնաժողովի նախագահը տեսել է, որ դիտորդը լուսանկարչական
ապարատով է մտնում քվեախցիկ, սակայն այդ փաստը արձանագրել է միայն
օգնելուց և խցիկից դուրս գալուց երկու րոպե հետո:

Երեք դեպքերի վերաբերյալ ընտրատեղամասային
հանձնաժողովի
նախագահը կազմել է արձանագրություն:

Մերի Հունանյան


«Նոյյան տապան» ԼԳ 

«Ընտրություններ 2012»  իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ «Նոյան տապան» ԼԳ։