Արարատում մի ընտրողի ցուցումներ են տրվել, թե ում ընտրի

ՔՀԻ «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության իրավական
շտապ օգնության մեքենան շրջել է Արարատի մարզի 11 ընտրատեղամասերում։ ՔՀԻ դիտորդի փոխանցմամբ՝
ընդհանուր առմամբ բոլոր ընտրատեղամասերում աննախադեպ ակտիվություն է, որի պատճառով
կուտակումներ են առաջանում։ Որոշ տեղերում կուտակումներն անվերահսկելի իրավիճակ են
ստեղծել։

Արտաշատի թիվ 1 դպրոցում տեղակայված 17/16 տեղամասում աղջկան
թույլ չէին տվել գրանցվել և քվեարկելիս օգնել հաշմանդամ մորը։ ՔՀԻ դիտորդի միջամտությունից
հետո  իրավիճակը շտկվել է։

17/11–ընտրատեղամասում ընտրողներից մեկը քվեաթերթիկներն ստանալուց
հետո մոտեցել է հանձնաժողովի նախագահին և հարցրել՝ ո՞ւմ օգտին պետք է քվեարկի։ Նախագահը
ցույց է տվել, իսկ երբ նկատել է, որ դիտորդը նայում է իրենց կողմը, ձեռքը թափ է տվել
և ասել՝ «ի՞նչ իմանամ, ում օգտին ուզում եք, քվեարկեք»։