Մինչեւ կեսօր ընտրությունները կատարվել են ժամանակից շուտ ցնդող թանաքով

Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի 30 եւ 31 ընտրատեղամասերում, ինչպես նաև Սպիտակի 29/28 ընտրատեղամասում նույնպես փոխվել է դրոշմակնիքների թանաքը: Ընտրատարածքային հանձնաժողովի հանձնարարությամբ 30/31 ընտրատեղամասում ժամը տասն անց տասնհինգ րոպեին որոշում է կայացվել անձնագիրը կնքելու համար օգտագործել հատուկ և հասարակ թանաք:

Թիվ 30/30 ընտրատեղամասում նման որոշում է կայացվել ժամը տասնմեկին: Մինչ այդ պահը այս տեղամասում իր ընտրությունն արդեն կատարել էր 237, որոնց անձը հաստատող փաստաթղթերում դրվել է տասներկու ժամից շուտ ցնդող թանաքով դրոշմակնիք:



Սպիտակի 29/28 ընտրատեղամասում դրոշմակնիքի թանաքը փոխվել է ժամը տասներկուսին: Ինչպես հայտնում են ընտրատեղամասից, ժամը տասնմեկի դրությամբ այստեղ արդեն քվեարկել էր 204 ընտրող: 

Ադրինե Թորոսյան 


www.hetq.am

«Ընտրություններ 2012»  իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ «Հետք» օնլայնի։