ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թեժ գծին ստացած ահազանգերի լրահոս (սկսած 14։00–ից)

Թեժ գծին ստացած ահազանգերի լրահոս. ժամը 8։00–ից 14։00
15։20 Վանաձորի 35/36 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցը կանգնած է եղել տեղամասի ներսում։ new.csi.am/hy/events/2012/05/06/vanadzor
մոտ 14:50
23/34` Դրախտիկ համայնքում տեղի են ունենում բռնություններ և ծեծ, ընտրությունը դադարեցվել է:
14:40
26/06` ընտրատարածքում լարված իրավիճակ է, առկա են կուտակումներ, դիտորդի բողոքները չեն ընթունվում, թույլ են տրվում բազմաթիվ խախտումներ:
14։36
Արարատի մարզի 17/11–ընտրատեղամասում ընտրողներից մեկին ընտրություն կատարելու ուղղորդում new.csi.am/hy/events/2012/05/06/ararat
14:35
Վանաձորի Մ.Հերացու բժշկական ուսումնարանի բակում ընտրակաշառք է բաժանվում
14:30
39/11` Տեղամասային հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հրաժարվում է ընդունել դիտորդի կողմից ներկայացված գրավոր դիտարկումն այն մասին, որ ընտրասենյակում միաժամանակ գտնվել են 18 անձ, բացի այդ քվեախցում քվեարկության ժամանակ գտնվել են 2 անձ:
14:30
ք. Երևան, 7/23` թեկնածու Սամվել Ալեքսանյանի անունից ընտրակաշառք են բաժանում, մինչև 50 մետր շառավղով կան կուտակումներ:
14:07
11/08 Նոր Արեշ՝ «Հայկական Ժանամակ» լրագրող Կարինե Հարությունյանը հայտնում է, որ հանձնաժողովի նախագահն արգելում է գրանցամատյանում խախտումների վերաբերյալ վստահված անձանց նկատառումների գրանցումը:
