ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանը չէր կանչվել, սակայն ընտատեղամասի ներսում էր
Վանաձորի 35/36 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցը կանգնած
է եղել տեղամասի ներսում։ Այս հանգամանքը նկատել է և հանձնաժողովի նախագահին իր դիտարկումն
է ներկայացրել aravot.am–ի Վանաձորի թղթակիցը։ «Իմ ասելուց հետո ոստիկանը հեռացավ,
կանգնեց ընտրատեղամասի աստիճանների ներքևում։ Իսկ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ
Ռազմիկ Չարչյանն ասաց, որ բոլոր ընտրատեղամասերում էլ էդպես է»,– հաղորդեց լրագրողը։
Ավելի վաղ թղթակիցը aravot.am–ին հաղորդել էր, որ Վանաձորի 29/3 ընտրատեղամասում առավոտյան
քվեարկած ընտրողների անձնագրերում ժամանակավոր
կնիքը մինչև ժամը 10։00-ը ցնդել է։ Այդ կապակցությամբ արձանագրություն է կազմվել և
թանաքը փոխարինվել է սովորականով: Նույնն արձանագրվել է թիվ 30/09 տեղամասում:
Թիվ 30/37 ընտրատեղամասում լրագրողը
նկատել է հաճախակի իրար օգնելու դեպքեր։ Մի
պապիկ գրանցվել է որպես օգնող, սակայն նույն քվեախցում նաև
ինքն է ընտրել:
Անուշ Բուլղադարյան
aravot.am
«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ aravot.am-ի։
