Ժամը 16.20–ի դրությամբ 080-080-804 թեժ գծին 115–ից ավելի ահազանգ է եղել

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում 080-080-804 թեժ գծին ժամը 16։20–ի դրությամբ ստացել է 115–ից ավելի ահազանգ։

Թեժ գծի իրավաբանների հաղորդմամբ՝ զանգերը հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակումներին։ Վստահված անձինք, դիտորդները, լրագրողներն ահազանգումն են, որ խախտումների վերաբերյալ հանձնաժողովների նախագահները արձանագրություններ չեն կազմում և չեն ընդունում իրենց ներկայացրած գրավոր դիտարկումները։

Առավոտյան շատ էին անձնագրերում կնքիների ժամանակից շուտ օքսիդանալու վերաբերյալ ահազանգերը, որի վերաբերյալ ԿԸՀ–ն արդեն պարզաբանումներ արել է։

Թեժ գծին զանգում են նար իրավական խորհրդատվություն ստանալու համար։ Ընտրողները հետաքրքրվում են՝ արդյո՞ք ամուսինները կարող են քվեախցիկում միաժամանակ քվեարկել, դիտորդը կարո՞ղ է ընտրողին օգնել և այլն։

Քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ Մայաթիա–Սեբաստիա վարչական շրջանի 7/23 ընտրատեղամասում 20.000-ական դրամ ընտրակաշառք են բաժանում թեկնածու Սամվել Ալեքսանյանի օգտին քվեարկողներին։

Հիշեցնենք, որ իրավական շտապ օգնության 30 մեքենաները շրջում են Հայաստանի ողջ տարածքում, նրանք արդեն այցելել են 200-ից ավելի ընտրատեղամասեր։