ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կապանի 38/05 տեղամասում քվեարկողների տարբեր թվեր են ներկայացրել
www.hra.am -ի թղթակիցը
տեղեկացնում է, որ 17։00-ի դրությամբ Կապանի 38/5 ընտրատեղամասում քվեարկել է 819 ընտրող,
ժամը 14։00-ի դրությամբ քվեարկած անձանց թիվը 600 էր, իսկ առավոտյան 11։00-ի դրությամբ՝
240։
Ընդ որում, հանձնաժողովի նախագահը և քարտուղարը «Քաղաքացիական
հասարակության ինստիտուտի» լրագրողին և դիտորդին տարբեր թվեր են ներկայացրել։ Հանձնաժողովի
նախագահն ուռճացրել է մասնակիցների թիվը՝ հայտնելով, որ 11-ի դրությամբ 427 ընտրող
է եղել, իսկ 14։00-ի դրությամբ 700-800։
Ընդ որում, www.hra.am -ի լրագրողը նկատել է, որ գրանցամատյանում
ժամը 14։00-ի դրությամբ ընտրողների թվի վերաբերյալ տվյալներ գրանցված չեն։
Հիշեցնենք, որ 38/5 ընտրատեղամասը Կապանի ընտրատեղամասերից ամենամեծն
է, որտեղ գրանցված են 1493 ընտրող։ Այնտեղ են քվեարկել նաև զինծառայողներ։
Դավիթ Գրիգորյան
