ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՕԵԿ-ի վստահված անձը ՀՀԿ-ի օգտին քարոզչություն է իրականացնում

3/32 և 13/33 ընտրատեղամասերի դիմաց մեքենաների կուտակում է` ճանապարհին մեկը
մյուսին հաջորդելով 62 համարի երթուղային գազելները մարդկանց են բերում: Երբ ՔՀԻ իրավական շտապ օգնության մեքենան կայանում է ընտրատեղամասի
դիմաց, գազելներն անմիջապես անհետանում են. կայանում են շենքի
բակում` սպասելով դիտորդների հեռանալուն:
13/32 տեղամասում ՀԱԿ վստահված անձ Անահիտ Փափազյանը նշում է, որ ժամը չորսից
սկսած գազելներով մարդկանց բերում են.:
«Օրինաց երկիր» կուսակցության
ներկայացուցիչ Արման Ստեփանյանն էլ նշում է, թե ամեն ինչ ընթանում է ճիշտ հունով, որևէ
խախտում չկա: «Անկախի» լրագրողի նկատառմանը, թե ՀՀԿ-ի դրոշով գազելներ տեսել է արդյոք,
ագրեսիվ տոնով սկսում է պատասխանել` դրոշն ինչ կապ ունի, դրոշն արգելված չէ, մարդկանց
ուղղակի լավություն են անում: Ստեփանյանը գրեթե գոռալով ասում է, թե ինքն էլ կարող
է ՀՀԿ-ի դրոշն ամրացնել իր մեքենային և շրջել քաղաքով և դա ոչ քարոզչություն է, ոչ
էլ օրենքով արգելված:
ՀՀԿ-ի վստահված անձն էլ, ով առանց վստահված անձի տարբերանշանի է, ագրեսիվ
տոնով սկսում է միջամտել ու պաշտպանել Օրինացի իր գործընկերոջը:
Հայկուհի Բարսեղյան
ankakh.com
«Ընտրություններ
2012» իրավական նախաձեռնությունը մայիսի
6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ ankakh.com-ի։
