ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քվեարկությունն ավարտված է
Ժամը 20։00–ին Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում ավարտվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը։
ԿԸՀ նախնական տվյալներով՝ ժամը 17։00–ի դրությամբ
քվեարկել է 1 միլիոն 300 հազար 117 ընտրող, որը ընտրողների 51.5 տոկոսն է։
Մինչև 20։00-ն քվեարկած անձանց ընդհանուր թվի մասին ԿԸՀ–ն կհայտնի
21։00-ին։
«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում
080-080-804 թեժ գծին ստացված ահազանգերի թիվը 20։00-ի դրությամբ 140 է։
Gallup
International-իրականացրած Exit poll-ի նախնական արդյունքներով (ժամը
18:00-ի դրությամբ)
առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է։
«Արմենիա» հեռուստաընկերության
պատվերով Հայաստանի շուրջ 25.000 ընտրողների շրջանում անցկացված հարցման արդյունքում
ձայները բաշխվել են հետևալ կերպ`
Հայաստանի հանրապետական կուսակցություն` 44.4 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 28.8 %
Հայ ազգային կոնգրես`
6.33 %:
«Օրինաց Երկիր»` 6.14 %:
«Ժառանգություն»` 5.92:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 5.18 %:
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 2.2 %:
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն` 0.51 %:
Հարցվածների մոտ 40%-ը հրաժարվել է մասնակցել հարցմանը:
Ընտրատեղամասերում արդեն սկսվել է ձայների հաշվարկը։ Կեսգիշերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները։
