ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մայիսի
6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ ընտրական բոլոր
1982 տեղամասերից ստացված տվյալների հիման վրա:
Ըստ այդ տվյալների՝ համամասնական ընտրակարգով ձայները
բաշխվել են հետևյալ կերպ.
Հայաստանի հանրապետական կուսակցություն` 44.05 %,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 30.20 %,
Հայ ազգային կոնգրես` 7.10 %,
«Ժառանգություն» կուսակցություն` 5.79 %,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն` 5.73 %,
«Օրինաց երկիր» կուսակցություն` 5.49 %,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 1.06 %,
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն` 0.37 %,
«Միավորված հայեր» կուսակցություն` 0.20 %:
Այսպիսով, 5-րդ գումարման Ազգային ժողով են անցել 6 քաղաքական ուժեր: Կոմկուսը, Դեմկուսը և «Միավորված հայերը»
չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը:
Մեծամասնական ընտրակարգով 41 ընտրատարածքներում ընտրված թեկնածուներից 29-ը ՀՀԿ առաջադրած
թեկնածուներն են, 9-ը՝ ԲՀԿ կողմից, մեկական թեկնածուներ ունեն ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Միակ ինքնաառաջադրված և պատգամավոր դարձած թեկնածուն փաստաբան Էդմոն Մարուքյանն է՝ թիվ 30 ընտրատարածքից:
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով՝ 238 ընտրողներից քվեարկել է 195-ը, իսկ ձայները բաշխվել են հետևյալ
կերպ.
ՀՀԿ` 174 քվե,
ՀՅԴ` 6 քվե,
«Ժառանգություն»` 5 քվե,
ԲՀԿ` 2 քվե,
ՀԱԿ` 2 քվե,
«Միավորված հայեր»` 1 քվե,
ՀԴԿ` 1 քվե,
ՕԵԿ` 0 քվե,
ՀԿԿ` 0 քվե:
Չորս քվե անվավեր է ճանաչվել:
ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2.522.962 ընտրողներից
քվեարկել է 1.572.518-ը (62,33%): Ընտրողների ընդհանուր թվի 59.53 %-ը քվեարկել է Երևանում:
