ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն այսօր քննարկում է Հայաստանի զեկույցը

2012թ.մայիսի 7-ից հունիսի 1-ը տեղի է ունենում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նիստի շրջանակներում դիտարկվելու է Հայաստանի Հանրապետության երրորդ պարբերական զեկույցը։ 
Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից ներկայացվել է 7 այլընտրանքային զեկույց, այդ թվում՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) կողմից։

Մայիսի 9-ին Կոմիտեն հանդիպում է ունեցել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի իրավաբան Տաթևիկ Ղարիբյանի հետ, ով ներկայացրել է կազմակերպության դիտարկումներն ու առաջարկությունները Հայաստանում խոշտանգումների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել է Կոմիտեին հետաքրքրող հարցերին։

Մայիսի 10-ին՝ ժ․ 10.00-ին, Ժնևում տեղի կունենա Հայաստանի զեկույցի քննարկումը։ Ցանկացողները կարող են օնլայն դիտել քննարկումը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում Հայաստանի ժամանակով ժամը 12.00–ին։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ներկայացրած զեկույցին կարող եք ծանոթանալ
այստեղ։