ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինծառայող է մահացել հրազենային կրակոցից

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում նոյեմբերի 5-ին, ժամը 00:30-ի սահմաններում հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով:
Այս մասին տեղեկացրել է Պաշտպանության նախարարության մամուլի
ծառայությունը։
Դեպքի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը իր զորակցությունն է հայտնել Սարգիս Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Source Url:
