ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությունը կապահովի թեկնածուների անվտանգությունը, եթե դիմեն

ՀՀ ոստիկանությունն այսօր՝ փետրվարի 1-ին հայտարարություն է տարածել, որով հայտնում է իր պատրաստակամությունը ՀՀ նախագահի թեկնածուների անվտանգության ապահովման նպատակով նրանց ուղեկցող ծառայողներ տրամադրել՝ համապատասխան դիմումի դեպքում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ Նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգությանհայտարարություն է կապակցությամբ և հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու և բացահայտելու համար:
ՀՀ ոստիկանությունը, կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռևս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ Նախագահի թեկնածուների անվտանգությունը, մասնավորապես՝ ըստ իրենց դիմումի նրանց տրամադրելով ուղեկցող ծառայողներ:
ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունը` իր լիազորությունների շրջանակներում երաշխավորելու ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը և կոչ է անում նրանց օգտվելու այդ հնարավորությունից»:
