Թեկնածուն մտադիր է ինքնաբացարկ հայտնել մեկօրյա հացադուլից հետո

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը
մտադիր է այսօր՝ ժամը 17։00-ին մեկօրյա հացադուլ սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
շենքի առջև, այնուհետև՝ փետրվարի 8-ին հանել իր թեկնածությունը։

Այս մասին նա ասել է փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի
ժամանակ։
Հացադուլ անելու և ԿԸՀ-ի առջև մեկ օր նստելու նպատակը, նրա խոսքերով, մյուս թեկնածուներին կոչ անելն
է, որպեսզի նրանք էլ իրենց թեկնածությունը
հանեն։

«Ծրագրերի մրցություն չի լինելու,
ընտրություն չի լինելու… Նրանք, ովքեր կհանեն թեկնածությունները, կնշանակի՝ անկախ են:
Նրանք, ովքեր մնում են ցուցակում, լեգիտիմացնում են ընտրությունները։ Մեր մինիմում
ծրագիրը Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում մենակ թողնելն է: Իսկ մաքսիմում ծրագիրը՝ գործող
նախագահ Սերժ Սարգսյանը հանում է իր թեկնածությունը, դառնում է արդար ընտրությունների
գարանտը և ունենում է ապահով ծերություն»,– նշել է Արամ Հարությունյանը: