ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պարգևներ համընդհանուր իրավունքների պաշտպանության համար

Հունիսի 13-ին Երևանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողություն, որով պարգևատրվեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից հանդես եկող կազմակերպություններ ու անհատներ:
Ազատության պաշտպանի մրցանակը հանձնվեց Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին։ Քաղաքացիական ակտիվիզմ մրցանակը շնորհվեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ–ին։ Մեդիա գերազանցության մրցանակին արժանացավ Սիվիլնեթը։
Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանին հանձնվեց խիզախ կին մրցանակը: Տեղական ինքնակառավարման բարեփոխչի պարգևը ստացավ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը։
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության կազմակերպիչներն էին ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակը, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը։
Միջոցառման նպատակն է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացումը:
