ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախագահին առընթեր կստեղծվի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով

Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։
Ըստ հրամանագրի՝ հանձնաժողովը ստեղծվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից։
Մինչև 2014թ. ապրիլի 20-ը հանձնաժողովը ՀՀ նախագահին պետք է ներկայացնի ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ նախագահի կողմից հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում հանձնաժողովը նախագահին պետք է ներկայացնի սահմանադրական բարեփոխումների նախագիծ:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը
Հանձնաժողովի նախագահ`
Գագիկ Հարությունյան, ՍԴ նախագահ
Քարտուղար`
Սիրանուշ Սահակյան, ՀՀ նախագահի ռեֆերենտ
Անդամներ`
Դավիթ Հարությունյան, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հրայր Թովմասյան, ՀՀ արդարադատության նախարար
Գեորգի Կուտոյան, ՀՀ նախագահի օգնական
Գրիգոր Մուրադյան, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Գևորգ Կոստանյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ (համաձայնությամբ)
Գագիկ Ղազինյան, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ (համաձայնությամբ)
Գևորգ Դանիելյան, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վարդան Պողոսյան, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում (համաձայնությամբ):
