ԱԺ–ն կքննարկի ՀՀ նախագահի՝ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը:

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագիծն ընդգրկվել է չորսօրյա նիստերի օրակարգ, իսկ զեկուցողը լինելու է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Հիշեցենք, որ ավելի վաղ արդարադատության նախարարը վստահ հայտարարում էր, թե համաներում չի լինելու։