Ձերբակալվել է դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը

Ոստիկանության լրատվության բաժնից www.hra.am –ին փոխանցում են, որ նոյեմբերի 14-ին ձերբակալվել է ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը։ Նա կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: Մարտիրոսյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, հայտնում ես ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվում է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը (ՀՀ ՔՕ 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածներ)։

Սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացվել Միսակ Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: