Արման Թաթոյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար

ՀՀ վարչապետի նոյեմբերի 19-ի հրամանով՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Արման Թաթոյանը։ Նա փոխարինելու է Ռուբեն Մելիքյանին և համակարգելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության աշխատանքները։

Հիշեցնենք, որ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը հրաժարական էր տվել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրվելուց հետո։