ԼՂՀ զորմասում զինվորի մահվան նախնական վարկածը հիվանդությունն է

ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում հիվանդության հետևանքով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հայկ Մակարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: