ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել:
Աշխատանքային խումբը կմշակի և մինչև 2014թ. ապրիլի 10-ը ՀՀ արդարադատության նախարարին կներկայացնի ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը, իսկ մինչև 2015թ. հուլիսի 1-ը՝ նոր օրենսգրքի նախագիծը, կմասնակցի հայեցակարգի և նախագծի վերաբերյալ մասնագիտական և հանրային քննարկումներին, կուսումնասիրի շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) առաջարկությունները և դրանք նշված փաստաթղթերում ներառելու նպատակահարմարությունը:
Աշխատանքային խմբի կազմը՝
Արա ԳԱԲՈՒԶՅԱՆ– Աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ– Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆ–Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Աննա ՄԱՐԳԱՐՅԱՆ–Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Աննա ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ–Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
ՀՀ արդարադատության նախարարի հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012–2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրության 4.1-րդ կետը:
